News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի կենտրոնում երեք շենքի փլուզման եւ հրդեհի հետեւանքով 22 մարդ է տուժել, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Բիլլա դե Բլազիոն: Բացի այդ, երկու մարդ անհետ կորած է համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 19 տուժածի մասին:

Քաղաքապետն ընդգծել է, որ զոհերի մասին տեղեկություններ չկան: Տուժածներից 18-ի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, քաղաքային իշխանությունները նաեւ հաղորդել են, որ ժամանակավոր կացարան կտրամադրեն շենքերի փլուզման հետեւանքով անօթեւան մնացածներին:

Ներկայում տեղի ունեցածի պատճառների հետաքննություն է անցկացվում: Վերջին տվյալների համաձայն, երեք շինություն փլուզվել ու եւս մեկը լրջորեն վնասվել է հրդերի արդյունքում, որը բռնկվել է մարտի 26-ին Նյու Յորքի Իսթ-Վիլիջ շրջանի շենքերից մեկում գազի պայթյունի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ