News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի կառավարությունը ավիաչվերթների անվտանգության նոր կաննոններ է մտցնում, որոնց համաձայն այսուհետեւ թռիչքի ժամանակ օդաչուների խցում պետք է լինի առնվազն երկու օդաչու: Այս մասին հայտնել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ հաղորդակցության պետական քարտուղար Սերժիո Մոնտեյրոն:

Նրա խոսքով՝ Պորտուգալիայի կառավարությունը դիմել է քաղաքացիական ավիացիայի ազգային ինստիտուտին՝ խնդրելով փոփոխել անվտանգության կանոնները: Պորտուգալական Publico թերթի փոխանցմամբ, այդ միջոցառումները պետք է կիրառվել «անհապաղ», «ընկերություններին ուղղակի տեղեկացնելով»:

«Ռոսբալտը» հիշեցնում է, որ օդանավի խցում երկու օդաչուի առկայության կանոնը գործում է ամերիկյան ավիաընկերություններում: Եվրոպական ավիափոխադրողները սկսել են վերանայել անվտանգության կանոններն այն բանից հետո, երբ Germanwings ավիաընկերության А320 օդանավի երկրորդ օդաչուն մենա մնալով օդաչուների խցում, փակվել է ներսում ու կործանման տարել օդանավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ