Չիլիի հյուսիսային շրջաններում ջրհեղեղների հետեւանքով 9 մարդ է մահացել: Փրկարարների տվյալներով, մոտ 5,5 հազար մարդ պատսպարվել է ժամանակավոր ապաստարաններում, եւս հազար բնակիչների ունեցվածքը տուժել է: Մարդիկ փորձում են իրենց տների փլատակներից փրկել գոնե թանկարժեք իրերը, նշում է La Segunda-ն:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը արտակարգ ծառայությունների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նա իր վերահսկողության տակ է վերցրել Կոպիապո քաղաքում տուժածներին օգնություն ցուցաբերելու գործողությունը: