News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիգերիայում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Երկրի ղեկավարի ընտրությունները նախատեսված էր փետրվարի 14-ին, բայց իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման դեմ պայքարի պատճառով տեղափոխվել է այսօր՝ մարտի 28-ին:

Նշվում է, որ որոշ տեղամասեր դեռեւս չեն բացվել ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների ուշացման եւ փաստաթղթերի ուղարկման հետ կապված դժվարությունների պատճառով:

Նախագահի թեկնածուների թիվը 14 է, որոնց թվում է նաեւ գործող նախագահ Գուդլաք Ջոնաթանը: Նրան լուրջ մրցակից է համարվում ընդդիմադիր թեկնածու Մոհամադ Բուհարին:

Վերլուծաբանները նշում են, որ սա ամենալարված նախագահական ընտրապայքարն է երկրի անկախությունից ի վեր, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն խոստացել էր խափանել ընտրությունները: Անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի իշխանությունները հրահանգել են մարտի 25-ի կեսգիշերից փակել երկրի բոլոր ցամաքային ու ծովային սահմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ