News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել եւ պարգեւներ է հանձնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր ողջույնի խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրելի քիմիկոսներ եւ օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման երեխաներ: Ես լավատեսորեն եմ տրամադված ` կապված ձեր ապագայի հետ: Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլ ցույց ենք տալիս մեր հասարակությանը եւ ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր շատ երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան: Ես համոզված եմ, որ իրականում հաղթել են լավագույնները, սակայն նման բարդ ստուգատեսներում, հատկապես բնագիտական առարկայական օլիմպիադաներում, յուրաքանչյուր երեխա, ով անցել է հաջորդ փուլ, միմիայն գովասանքի եւ ջերմ խոսքերի է արժանի: Մենք մեծ հույս ունենք, որ հենց ձեր շարքերից կլինեն այն մեդալակիրները, ովքեր մեր երկրին պարգեւներ կբերեն միջազգային օլիմպիադաներից: Վերցրեք այդ ջահը նախորդ օլիմպիական սերնդի ձեռքերից եւ այս տարի նույնպես տարեք առաջ` հանուն ձեր ապագայի, մեր ժողովրդի հպարտության եւ մեր երկրի պատվի: Սա ձեր կյանքի գուցե առաջին, բայց ոչ ամենապայծառ հաջողությունն է. մնացած հաղթանակներն առջեւում են»-նշել է նախարարը:

Նշենք, որ այս տարվանից առարկայական օլիմպիադաները նոր ձեւաչափով են անցկացվել, որի արդյունքում ավելի շատ աշակերտներ են մասնակցել հանրապետական փուլին: Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 43 հազար դպրոցական, որից 7000 աշակերտ` քիմիայի օլիմպիադային: Նրանցից հանրապետական փուլին է մասնակցել 109 աշակերտ: Արդյունքում` 15 աշակերտ արժանացել է դիպլոմների, 19-ը` գովասանագրերի:

Տպել
Ամենաշատ