Բագրատունյանց փողոցում այսօր կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեւանյան լճի մոտ մի քանի մարմնավաճառ եւ մի տղամարդ վիճաբանության են բռնվել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Կանայք ճանկռել են տղամարդուն, իսկ վերջինս ոտքով հարվածներ է հասցրել նրանց:
Բանը հասել է իրավապահների միջամտությանը: Նշված միջադեպով կատարվում է հետաքննություն: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից՝ առանց մանրամասներ նշելու: