News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անդամներն այցելել են Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ, որպեսզի թռուցիկներ բաժանեն 2015 թվականի Թուրքիայի արտաքին քաղաքականության թեմայով Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Գարագաշի ելույթի ժամանակ: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Թուրք-ադրբեջանական լոբբին շարունակում է կեղծիք տարածել եւ գրավել գիտնականների, քաղաքական գործիչների եւ լրագրողների: Մենք կրկին որոշեցինք դիմակայել թուրքական պետության ժխտմանը՝ տեղեկություններ տրամադրելով Թուրքիայի իրական արտաքին քաղաքականության մասին»,- հայտարարել են կազմակերպիչները:

Հայ երիտասարդաց դաշնակցությունը դատապարտել է այն, որ 2014 թվականին Թուրքիայում 2500 մարդ է տուժել ոստիկանության կողմից բռնության եւ հետապնդումների, ինչպես նաեւ այլ խախտումների արդյունքում:

Բացի այդ, կազմակերպությունը նշել է, որ «թուրքական կառավարությունը փակ է պահում Հայաստանի սահմանը, որպեսզի Հայաստանին ֆինանսական առումով վատ իրավիճակի մեջ դնի, քանի դեռ երկիրը չի դադարում Հայոց ցեղասպանության հարցով արդարություն պահանջել եւ պայքարել Արցախի ինքնորոշման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ