News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մարտի 28-ին, այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող  կիբեռանվտանգության  գերազանցության կենտրոն, որը հարթակ կծառայի  պաշտպանական համակարգում կիբեռանվտանգության  խնդիրների բացահայտման  եւ նորարական լուծումների մշակման համար: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի ծրագրերին, նպատակներին  եւ խնդիրներին: 

Ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, մշակել նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքների եւ հմտությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաեւ պատրաստել բարձրակարգ մասնագետներ պաշտպանական համակարգում հետազոտական նախագծեր իրականացնելու համար: Սրանք կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնի առաջնային խնդիրներից ընդամենը մի քանիսն են, որոնց կյանքի կոչման գերնպատակը մեկն է` ինովացիոն տեխնոլոգիական շունչ հաղորդել պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումներին:

Այս եւ մի շարք այլ հարցերի, ինչպես նաեւ ուսումնական նոր կենտրոնի հետ պաշտպանության նախարարության համագործակցության եզրերի քննարկմանն էլ նվիրված էր ԵրՄՄԳԻ-ում կազմակերպված խորհրդակցությունը, որի ընթացքում ուսումնական կենտրոնի ղեկավար կազմն ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները, հիմնական զեկույցներից բացի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրին մի շարք երկկողմ փոխշահավետ ծրագրային առաջարկություններ:

Շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար եւ անչափ կարեւորելով գիտելիքահենք տնտեսություն-ազգային բանակ գաղափարները` պաշտպանության նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնն իսկապես կծառայի իր նպատակին:

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը շրջեց նաեւ «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացավ տեղական եւ արտասահմանյան մի շարք ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումներին ու ծառայություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաեւ ինստիտուտի տարածքում նոր կառուցվող ՊՆ ռազմարդյունաբերական արտադրանքի շնորհանդեսային կենտրոնում, հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում` տեղում ծանոթանալով  իրականացվող աշխատանքներին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ