News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» մի քանի տասնյակ անդամներ քիչ առաջ Երևանից մեկ տասնյակ մեքենաներով շարժվեցին դեպի Գյումրի  որտեղ այսօր՝  մարտի 28-ին, նախատեսված է նրանց հրավիրած հանրահավաքը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին «Հիմնադիր խորհրդարանի» իրազեկման ավտոերթը Գյումրի չէր հասել, այն ավարտվել էր մարզկենտրոնին հարակից Ազատավան գյուղի մոտ: Պատճառն այն էր, որ ավտոերթի կազմակերպիչները տեղեկություն էին ստացել, որ հնարավոր է՝ իրենց դեմ քաղաքում սադրանք է նախապատրաստված և բախումներ լինեն:

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանը NEWS.am-ին ասաց, որ այս անգամ սադրանքների մասին որևէ ահազանգ չեն ստացել և իրենց հավաքն արտոնված է.

«Ի տարբերություն անցած անգամվա՝ ահազանգներ դեռ չկան, վիճակը հանգիստ է, Գյումրիի քաղաքապետարանի կողմից թույլտվություն կա, հավաքն արտոնված է: Իսկ եթե ընթացքում լինեն սադրսանքներ, անշնորհքություններ, ոստիկանություն կա, թող զբաղվի այդ հարցով»:

Վարդան Հակոբյանը նշեց, որ Գյումրիում իրենց սպասում են «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցները, որոնք կմասնակցեն հանրահավաքին: 

Հիշեցնենք, որ  «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը քաղացիներին կոչ էր արել չկատարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները:

Տպել
Ամենաշատ