News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների  ներկայացուցիչները:

Իր խոսքում նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն գործընթացներից մեկը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն եւ ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, եւ այս ընտրությունները եւս պետք է լինեն այդպիսին: 

Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների եւ մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ