News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշոտ Նավասարդյանը դեմ չէր լինի Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Աշոտ Նավասարդյանի 65-րդ տարեդարձին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Աշոտ Նավասարդյանի համար, բնականաբար, ընդունելի կլիներ Հայաստանի անդամակացությունը ԵՏՄ-ին, նամանավանդ՝ փորձառու քաղաքական գործիչները շատ լավ գիտակցում են, որ պետության մեկուսացումը նշանակում է պետության կործանում: Այսօր համագործակցելով՝ մենք մեր օգուտներն ենք տեսել, և ԵՏՄ-ի անդամ երկրներն էլ նույն ձևով իրենց շահերն են տեսնում»,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով՝ կարծիքը, որ Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին կկորցնի իր անկախությունը, տեղին չէ։

«Այն մտածմունքները, որ Հայաստանը կկորցնի իր անկախությունը տեղին չեն, բնավ այդ խնդիրը չկա, ու բնավ որևէ պետություն չի ցանկանում, որ Հայաստանը միանա իրեն կամ անկախությունից զրկվի։ Եթե պետություն ես և որևէ փոխհարաբերություններ չես ստեղծում, ուրեմն, դու պետություն չես, արդեն կործանվում ես: Ամենահզոր պետությունները նույնիսկ փոխշահավետ համագործակցություններում ինչ-որ մի բան զիջում են՝ ինչ-որ ավելի մեծ բան գտնելու համար»,-ասաց ԱԺ նախագահը։

Աշոտ Նավասարդյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) եւ խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ 1990թ.-ից եղել է Հանրապետական կուսակցության հիմնադիր  նախագահը։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի եւ այլն։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։ Հանկարծամահ է եղել  1997թ.  նոյեմբերի 3-ին 47 տարեկան հասակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ