News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօրվա Հայաստանը Աշոտ Նավասարդյանի երազած հայրենիքը չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Աշոտ Նավասարդյանի 65-րդ տարելիցի օրը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը։

«Առանց վարանելու կասեմ, որ սա Աշոտ Նավասարդյանի երազած հայրենիքը չէ։ Նրա երազած հայրենիքը ազատ, անկախ եւ միասնական պետք է լինի։ Պետք է 10 միլիոնից ավելի ժողովուրդ լինի, ծովից ծով Հայաստան, Աշոտն այդպես էր երազում։ Այն անկախությունը, որը երազում էր Աշոտը եւ իր ընկերները կտեսնեն իր սերունդները։ Ես դրանում համոզված եմ»,-ասաց նա։

Տիկին Նավասարդյանի խոսքով՝ մենք պետք է գնահատենք անկախության գինը, հակառակ դեպքում, հաջողության չենք հասնի։

Հասմիկ Նավասարդյանը նշեց, որ Աշոտ Նավասարդյանի կիսատ գործը շարունակում են իր դուստրերը. «Աշոտը սիրում էր ասել՝ 3 ոչ արու զավակ ունեմ, այսինքն առյուծի որդին լինի աղջիկ, թե տղա, միեւնույն է՝ նա կորյուն է կոչվելու»։

Աշոտ Նավասարդյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) եւ խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ 1990թ.-ից եղել է Հանրապետական կուսակցության հիմնադիր  նախագահը։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի եւ այլն։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։ Հանկարծամահ է եղել  1997թ.  նոյեմբերի 3-ին 47 տարեկան հասակում։

Տպել
Ամենաշատ