Կալիֆորնիական Բըրբենք քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 7-ին հիշատակի արարողություն կանցկացվի: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:
Հիշատակի արարողությունը կանցկացվի Բըրբենքի քաղաքապետարանում, որտեղ քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ամենամյա դեկլարացիան կներկայացնի:
Դրանից հետո մոմերով երթ կանցկացվի քաղաքապետարանից մի քաղաքի երիտասարդական կենտրոն, որտեղ հիշատակի միջոցառում տեղի կունենա: