Emirates ավիաընկերության Airbus А380 օդանավը ազդանշան է տվել ուղեւորներից մեկի առողջական խնդիրների հետ կապված եւ արտակարգ վայրէջք կատարել Մանչեսթերի օդանավակայանում: Այս մասին նշվում է AirLive.net պորտալի Twitter-ի միկրոբլոգում:
Պորտալի փոխանցմամբ, Դուբայից Մանչեսթեր թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել ուղեւորներից մեկի սրտի կանգի պատճառով: