News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանական Germanwings ավիաընկերությանը պատկանող աղետի ենթարկված Airbus A320 օդանավի զոհերի սգո արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքի տաճարում:

Սպասվում է, որ բացի Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկից եւ կանցլեր Անգելա Մերկելից, արարողությանը ներկա կլինեն այն երկրների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվել են այդ ավիավթարից: Այս մասին հայտնել է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալի կառավարության մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին, ֆրանսիական Ալպերում: Օդանավում եղել է 150 մարդ, որոնք բոլորը մահացել են:

Նրանցից  69-ը Գերմանիայի քաղաքացի էին, 45-ը՝ Իսպանիայի, կայնի նաեւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Ղազախստանի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի քաղաքացիներ:

Նախնական տվյալներով, աղետի պատճառն այն է, որ երբ անձնակազմի հրամանատարը մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների խցից, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը փակվել է ներսում եւ դիտավորյալ իջեցրել օդանավը: Քննությունը պարզել է, որ վերջինս հոգեկան խնդիրներ է ունեցել, որոնք թաքցրել է ավիաընկերությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ