Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել 42-ամյա Արմեն Ի.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ, Ստավրոպոլի ՆԳԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /թմրանյութի ապօրինի պահելը, պատրաստելը, փոխադրելը: