News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի թատերական հրապարակում այսօր` մարտի 28-ին, հանրահավաքի ժամանակ դանակահարված՝ «Հիմնադիր Խարհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին պատրաստում են վիրահատության:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը, որը Գյումրու բժշկական կենտրոնում այցելել է Հրաչիկ Միրզոյանին, NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ նա ներքին արյունահոսություն ունի և նրան վիրահատության են պատրաստում:

«Ոսկորների արանքով դանակն անցել ու վնասել է որևէ օրգան, բայց դեռ պարզ չէ, թե որ: Դրա հետևանքով ներքին արյունահոսություն ունի»,-ասաց Վարդան Հակոբյանը:

Նշենք, որ Գյումրիի թատերական հրապարակում, այսօր` մարտի 28-ի, «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  Հրաչ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ամենաշատ