Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 27-ին, ժամը 16.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 36-ամյա Ռոման Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 18-ից ՌԴ Մերձմոսկովյան մարզի Սերպուխովոյի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի /անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որը հանգեցրել է մահվան/ մեղադրանքով: