News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Երեւանի Մելքումով փողոցի 18 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից նետված 22-ամյա Սուսաննա Մ.-ն, 4 օր առաջ էր Բելգիայից եկել Երևան: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին 18-րդ շենքի բնակիչները:

«Մեր շենքի բնակիչ չէր, շատ բան չգիտեմ իր մասին: Միայն գիտեմ, որ Բելգիայում էր սովորում ու 4 օր առաջ Բելգիայից մոր հետ հորեղբոր տուն հյուր էր եկել»,-ասաց շենքի բնակիչներից մեկը:

Հարևաններից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Սուսաննա Մ.-ն արմատներով Արմավիրից էր, բայց Բելգիայում էր բնակվում: Նա հյուր էր եկել իր բարեկամի տուն, որը ոստիկանության աշխատակից է և Մելքումով 18 շենքում ընդամենը մի քանի տարի առաջ է բնակարան գնել և ապրում այդ հասցեում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումով փողոցի շենքերից մեկի բակում երիտասարդ կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մելքումով փողոցի շենքերից մեկի բնակարանից (13-րդ հարկ) ցած է նետվել 22-ամյա Ս. Մ.-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ