News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» տարածել է երիտասարդի լուսանկարը, որը, նրանց պնդմամբ, այսօր` մարտի 28-ին, Գյումրիում իրենց հրավիրած հանրահավաքի ժամանակ դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի խոսքով, Հրաչիկ Միրզոյանը հաստատել է, որ հենց լուսանկարում պատկերված երիտասարդն է իրեն դանակահարել:

NEWS.am-ին չհաջողվեց Գյումրիի ոստիկանությունից պարզաբանում ստանալ, Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը միայն ասաց, որ այժմ որոնողական աշխատանքներ են կատարվում: Նշենք, որ Հրաչիկ Միրզոյանին այժմ Գյումրու բժշկական կենտրոնում պատրաստում են վիրահատության։

Նշենք, որ Գյումրիի թատերական հրապարակում, այսօր` մարտի 28-ի, «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  Հրաչիկ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ