Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ նշվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberdiyarbekir կայքը, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում եկեղեցու հիմնադրամի, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի եւ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի կողմից սգո միջոցառումներ են կազմակերպվելու։
Եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումից հետո հայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը կկատարի հայ երաժիշտների հայտնի ստեղծագործությունները։