News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» և ժողովրդի միջև պայմանագիր է կնքվելու: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Հիմնադիր Խորհրդարանի»  նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը: 

«Համաձայն այդ պայմանագրի ժողովուրդը պահանջատեր է լինելու, իսկ «Հիմնադիր խորհրդարանը» պարտավորվում է ռեժիմին հեռացնելուց հետո թալանվածը վերադարձնել ժողովրդին, օտար պետություններին ծառայողներին բացահայտել ու ժողովրդի դատին  հանձնել: Վերջապես պետք է հասկանանք, որ առանց օտարներից կախված պորտալարերը կտրելու ոչ մի տեղ չենք կարողանա գնալ: Այս պայմանագիրը , ըստ էության, ժամանակավոր Սահմանադրություն է: Պայմանագրի համաձայն, գործող իշխանության պետական կառավարման համակարգին վերաբերող մասը ուժը կորցնելու է: Ուժի մեջ են մնալու միայն Սահմանադրության 1 և 2 գլուխները: Պետությունը կառավարվելու է այլ եղանակով, այլ կերպ. նախագահի ինստիտուտ չի լինելու, այն բաշխվելու է «Հիմնադիր խորհրդարանի» և անցումային կառավարության վրա»,-ասաց Վարուժան Ավետիսյանը` հավաքվածներին Ապրիլի 24-ին հրավիրելով Երևանում կայանալիք խաղաղ ցույցին:

Հիշեցնենք, որ Գյումրիի թատերական հրապարակում, այսօր` մարտի 28-ի, «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  Հրաչ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ