News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի պատվիրակությունը Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում խնդրի լուծման առաջարկություններ է ներկայացրել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ քաղաքական տնօրեն Վան Ցունը:

Նրա խոսքով, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին մեկնել է Լոզանում անցկացվող բանակցություններին մասնակցելու: Չինական պատվիրակությունն առաջարկություններ է ներկայացրել, որոնք օգնում են հարթել բանակցությունների վերջին փուլում տարաձայնությունները: Նա նշել է, որ մարտի 29-ին նախանշված են Վան Իի երկկողմ հանդիպումները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ բանակցությունների այլ մասնակիցների հետ:

Մարտի 28-ին Լոզան են ժամանել նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: Արդեն կայացել է նրանց երկկողմ հանդիպումը, ծրագրվում է նաեւ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որն արդեն երրորդ օրն է՝ բանակցում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարի տեղական Աբբաս Արակչին ՌԻԱ Նովոստիին հաղորդել էր, որ մարտի 29-ին Լոզանում սպասվում է «վեցյակի» բոլոր ԱԳ նախարարների ժամանումը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ