News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՄԱԿ-ը Յեմենի մայրաքաղաք Սանայից տարհանում է իր անձնակազմին: Սպասվում է, որ ՄԱԿ-ի ավելի քան 100 աշխատակիցները կտեղաբաշխվեն այլ երկրներում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան Ադեն քաղաքից տարհանել է իր 86 դիվանագետներին:

Մինչ այդ, Եգիպտոսում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովն է անցկացվում, որում քննարկվում է, մասնավորապես, Յեմենի իրավիճակն ու մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ այդ երկրում միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունը՝ ուղղված ապստամբ հուսիների դեմ:

Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակիցների ավիահարվածների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: Չնայած դրան, ապստամբները շարունակում են հարձակումը՝ փորձելով հասնել Ադենի նավահանգիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ