News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուֆայի բնակչուհուն, ով 6-րդ դասարանում սովորող որդուն չափազանց շատ է կերակրել՝ հասցնելով 120 կգ-ի, կես տարով զրկել են ծնողական իրավունքից: Ակնկալվում է, որ դա 12-ամյա Դաուդին թույլ կտա վերադառնալ ինտերնատ, որտեղից մայրը նրան վերցրել էր:

Շրջանային վարչակազմի մասնագետներն այցելել են ընտանիքին: Պարզվել է, որ տղայի մայրը՝ Քարիմա Բիբարսովան, մասնագիտությամբ խոհարար եւ որդուն չափազանց շատ է կերակրում: Մասնագետները նաեւ պարզել են, որ երեխան գրեթե կարդալ չգիտի, նաեւ տպատառ է գրում:

ՆՏՎ հեռուստաալիքի հաղորդմամբ, խնամակալության մարմինները դատարանում պահանջել են սահմանափակել Դաուդի մոր ծնողական իրավունքները: Նրան կես տարով զրկել են ծնողական իրավունքից: Ներկայում Դաուդի համար կես տարով խնամակալ ընտանիք են փնտրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ