News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության եւ նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: Նա ողջունել է համաժողովի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, եւ համաժողովին մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:

Բոաոյի համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ավարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների:

Բոաոյում նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում նաեւ առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը եւ Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերություններին եւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ավարտելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ