News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մոսկվայում պատրաստել են աշխարհի ամենամեծ մսե դոնդողը (խոլոդեց), որը կշռում է 400 կգ: Մոսկվորեցկի շուկայի նոր տաղավարի վերաբացման արարողության ժամանակ ուտեստն անվճար բաժաել են ցանկացողներին:

Ռեկորդային ուտեստի վրա ողջ գիշեր չարչարվել է 4 խոհարար: Դոնդողը պարունակում է 180 կգ խոզի միս, մեծ քանակությամբ գազար, սոխ, պղպեղ եւ սոխ: Այս ամբողջը եփել են 5 ժամ եւ հետո թողել, որ սառչի:

Հիշեցնենք, որ 2012թ. Մոսկվայում պատրաստել էին աշխարհի ամենամեծ մածնաբրդոշը (օկրոշկա), որը կշռում էր 326 կգ: 2013թ. ՌԴ մայրաքաղաքում պատրաստել էին 500 կգ քաշով աշխարհի ամենամեծ նարինը (ուզբեկական ուտեստ) եւ ամենամեծ խինկալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ