News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մարտի 28-ին, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ԽՍՀՄ-ի եւ աշխարհի նախկին անվանի ֆուտբոլիստների հանդիպումից առաջ զվարճալի դեպք է տեղի ունեցել, որը ֆիքսել է NEWS.am-ի ֆոտոխցիկը:

Աշխարհի հավաքականի գլխավոր մարզիչ, «Սովետսկի Սպորտի» ֆուտբոլային փորձագետ եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւ «Արմենիա» հյուրանոցի սպասասրահում տեսնելով իտալացի հայտնի ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին, որոշել է բեմադրել դեռեւս 2006 թվականին Աշխարհի առաջնության Ֆրանսիա-Իտալիա խաղի ժամանակ Զինեդին Զիդանի եւ Մարկո Մատերացիի միջեւ տեղի ունեցած միջադեպը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել աշխարհում:

Եվգենի Լովչեւը անակնկալ մոտեցել է Մատերացիին եւ ճիշտ Զիդանի նման գլխով հարվածել նրա կրծքավանդակին:

Հիշեցնենք, որ 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիա-Իտալիա խաղի ժամանակ Մատերացին հայհոյել էր Զինեդին Զիդանին, որից հետո Զիդանը շրջվել էր եւ գլխով այնպես հարվածել Մատերացիին, որ վերջինս գետնին էր տապալվել: Զիդանը այդ արարքի համար կարմիր քարտ էր ստացել ու հեռացվել խաղադաշտից: Հետագայում պարզվել էր նման արարքի պատճառը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսլան Կորյան. Եթե չլիներ հայերի կարմիր քարտը, կարծում եմ՝ ես կխաղայի
Եթե հետագայում իմ կարիքը զգա հավաքականը, միշտ պատրաստ եմ օգնել թիմին...
Եվրո 2016. 9-րդ օր. Ռոնալդուի վրիպումը, գուլպաներն ու վեհ արարքը (ֆոտո)
Պորտուգալիան արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել...
«Պարկ դե Պրենս» մարզադաշտը եռում է. դաշտում են թուրքերն ու խորվաթները (ֆոտո)
Թուրքիայի եւ Խորվաթիայի երկրպագուներն այստեղ՝ Փարիզում, համարվում են ամենաակտիվներից մեկը...
Հրաչ Յագան. Ֆուտբոլում պետք է բախտ ունենաս ճիշտ պահին
Այն ժամանակ երիտասարդ էի, բայց միայն դա չէր պատճառը: Ես վնասել էի ծնկատակի ջիլը...
Ռուսլան Կորյան. Հայաստանի հավաքականում հանդես գալն ակումբային կարիերայից կարեւոր է
Հարցազրույց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ...
Սուրեն Բաղդասարյանը «Մարզադաշտից դուրս» հաղորդման հյուրն է
Հարցազրույց ֆուտբոլային մեկնաբանի հետ...
Ամենաշատ