News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինաստանի խոշորագույն քաղաքներում խտացող մառախուղը նվազեցնելու նպատակով տեղի գիտնականները միավորվել են ջրածնային վառելիքով աշխատող առաջին տրամվայը ստեղծելու համար:

CSR Sifang չինական ընկերությունը առաջատար հետազոտական կենտրոնների հետ միասին հաջողությամբ ավարտին է հասցրել ջրածնային վառելիքը տրամվայներում օգտագտործելու հնարավորության ուսումնասիրությունները:

Փորձնական նպատակներով տրամվայում տեղադրվել են ջրածնային վառելիքով գործող մարտկոցներ: Նշենք, որ տրամվայը լիցքավորելու համար անհրաժեշտ է 3 րոպե, իսկ նման մարտկոցը բավարարում է 70 կմ/ժ արագությամբ 100 կմ վազքի համար: Այս մասին հայտնում է Mignews-ը: Տրամվայն ուն 3 վագոն, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 60 ուղեւոր: Տրամվայում կարող է տեղավորվել առավելագույնը 380 մարդ:

Նշենք, որ փոխադրամիջոցը էկոլոգիապես մաքուր է: Վառելանյութն ու շարժիչը աշխատանքի ժամանակ 100℃-ից ավել չեն տաքանում եւ ածխաթթու գազ չեն արտադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ