Հայոց ցեղասպանության հարցը չի կարելի թողնել պատմաբաններին: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Երեւանում կայացած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստի ժամանակ նշել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Մենք ժխտում ենք նման միտումը, թե հարցը պետք է թողնել պատմաբաններին եւ չպնդել քաղաքական ճանաչման հարցում: Մեր դիրքորոշումը հայտնի է նաեւ այն մայրաքաղաքներում, որտեղ բոլորովին այդ դիրքորոշում ունեն այդ հարցում, նաեւ այն երկրներում, որտեղ խորհրդարանները դեռ չեն կողմնորոշվել, այդ թվում Վաշինգթոնում»,-հայտարարել է Սլուցկին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականին: