News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ուսանողների ավելի քան մեկ քառորդը պատրաստ է գումար վաստակել սեքս ծառայությունների ոլորտում: Սուոնսիի համալսարանի մի խումբ մասնագետներ ավելի քան 7 հազար ուսանողների շրջանում հարցում են անցկացրել այդ թեմայով:

Հարցման ընթացքում պարզվել է, որ մասնակինցերի ավելի քան մեկ քառորդը պատրաստ է գումար վաստակել սեքս արդյունաբերության ոլորտում՝ սկսած մարմնավաճառությունից մինչեւ էսկորտ ծառայություններ: Դրական պատասխաններ են տվել հատկապես արական սեռի ներկայացուցիչները:

Ուսանողների մոտ 40 տոկոսը նշել է, որ կգնա նման աշխատանքի ուսման վարձը վճարելու համար, եւս 65 տոկոսը նշել է, որ նման աշխատանքը հնարավորություն կտա բարելավել իրենց կենսամակարդակը, գրում է Mignews-ը: Նշենք, որ հարցվածների 44 տոկոսը նշել է, որ պատրաստ է աշխատել սեքս արդյունաբերության ոլորտում սեփական սեռական պահանջները բավարարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ