News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներում մանրամասներ են հայտնվել Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւի հարցաքննությունից: Դադաեւը, մասնավորապես, հաղորդել է, որ սպանությունն իրականացնելու համար իրեն 5 մլն ռուբլի են խոստացել, սակայն Նեմցովին սպանել է ոչ թե փողի համար, այլ կրոնական նկատառումներից ելնելով: Դադաեւը խնդրել է արձանագրության մեջ եւս մեկ նախադասություն ներառել. «Ներողություն եմ խնդրում Բարձրյալից՝ Նեմցովի կյանքը խլելու համար»: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Դադաեւը պատմել է, որ հունվարի 7-ին իմացել է, որ Նեմցովը «հրապարակայնորեն արդարացրել է Charlie Hebdo խմբագրությունում տեղի ունեցածը»: Հունվարի 9-ին նա ժամանել է Մոսկվա եւ հանդիպել Չեչնիայից համերկրացիների հետ, եւ որոշել են հետեւել Նեմցովին: Արդյունքների մասին Դադաեւը պատմել է Ռուսիկ ազգանունով մեկին: Վերջինը մի քանի օր անց զանգահարել է եւ տեղեկացրել, թե որտեղ է գտնվում ZAZ Chance ավտոմեքենան՝ ուղեւորի աջ նստատեղի տակ թաքնված ատրճանակով:

Փետրվարի 27-ին ժամը 21-ին Դադաեւին զանգահարել է Բեսլան Շավանովը՝ տեղեկացնելով, որ «գործիչն ինչ-որ աղջկա հետ նստած է Կարմիր հրապարակում»: Խմբի եւս մեկ անդամ՝ Անզոր Գուբաշովը, ZAZ Chance-ով վերցրել է Դադաեւին, եւ նրանք գնացել են Կրեմլի ուղղությամբ:

Այնուհետեւ Շավաշովը զանգահարել եւ տեղեկացրել է, որ Նեմցովն ու նրա ընկերուհին Կարմիր հրապարակով ուղղվում են դեպի կամրջի ուղղությամբ, եւ խումբը նույնպես շարժվել է դեպի կամուրջ: Դադաեւը դուրս է եկել կամրջի մոտ եւ ատրճանակը ձեռքին հետեւել Նեմցովին: Որոշել է կրակել կամրջի վրա:

Հասնելով զույգին՝ Դադաեւը ձախ ձեռքով հանել է ատրճանակը (նա ձախլիկ է), իսկ աջով՝ հեռախոսը: Մեջքից կրակելով գործչին՝ նա հեռախոսով ասել է. «Մոտեցիր»: Ընկնելով՝ վիրավոր Նեմցովը ցած է գցել աղջկան, այնուհետեւ փորձել է բարձրանալ տեղից: Տեսնելով դա՝ Դադաեւը եւս մի քանի անգամ կրակել է զոհի վրա: Այնուհետեւ նստել է ավտոմեքենան, որտեղ գտնվել են Անզոր Գուբաշովն ու Բեսլան Շավանովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ