News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փականագործ Վլադիմիր Բեդնյակովը Նյագան քաղաքից 150 կմ հեռավորության վրա յուրահատուկ հայտնագործություն է արել:

Ինչպես ասված է այդ տեղամասում աշխատանքներ իրականացնող նավթային ընկերության տարածած հայտարարության մեջ, մամոնտի մնացորդները հայտնաբերվել են հողի վերին շերտը փորելիս: Փականագործը նկատել էր էքսկավատորի շերեփին կպած տարօրինակ իրը, որը, ինչպես պարզվել է, մամոնտի ժանիք է եղել: Նավթագործները սկսել են ավելի խորը փորել եւ հայտնաբերել են մամոնտի մյուս մնացորդները, որոնք թաղված են եղել 3 մ խորության վրա:

Գիտականները պարզել են, որ կենդանին ապրել է 10-30 հազար տարի առաջ: Խիստ եղանակային պայմանները թույլ չեն տալիս գիտնականներին ժամանել պեղումների վայրը՝ մանրամասն հետազոտությունների համար: Նրանք պլանավորում են տայգա ժամանել ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ