News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առիթով: Այս մասին մարտի 28-ին Երեւանում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում բարձր մակարդակի համագործակցություն են զարգացնում: Զաքարյանը նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը նույնպես զենք է ձեռք բերում Ռուսաստանից, բայց եթե Ադրբեջանի սպառազինությունը հարձակողական է, ապա Հայաստանն այն ձեռք է բերում պաշտպանական նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ