News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի դերի նսեմացման մասին հայտարարությունները վտանգավոր սադրանք են: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք Աստանայում Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ ձեւաչափով հանդիպումը Հայաստանի կարեւորության նսեմացում չէ, Սլուցկին նշեց, որ պետությունների ղեկավարների հանդիպումը եվրասիական կարգավիճակ չի ունեցել: Դրա համար ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ձեւաչափ գոյություն ունի:

Իսկ Հայաստանը ոչ միայն կարեւոր, այլեւ լիիրավ գործընկեր է, եւ ոչ թե այդպիսին է համարվում, այլ այդպիսին է:

Պատգամավորի խոսքով, Աստանայում երեք երկրների ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու դեռեւս նախորդ տարիներից մնացած խնդիրները, մասնավորապես՝ եվրասիական ինտեգրման հարցում Ղազախստանի ոգեւորության սառեցման հարցը:

Նա հիշեցրեց, որ Ղազախստանը եվրասիական ինտեգրման առաջին նախաձեռնողներից էր: Հենց Նուրսուլթան Նազարբաեւն է ժամանակին առաջարկել Եվրասիական խորհրդարանի եւ միասնական արժույթի գաղափարը: Սակայն 2012 թվականից ղազախական կողմն այդ հարցերի շուրջ ավելի զուսպ է արտահայտվում:

«Հենց այս հարցերն էլ քննարկել ենք: Եվ ոչ ոք չի ասել եւ չի մտածել. ահա մենք երեքով հավաքվում ենք, իսկ չորրորդը թող սպասի: Նման խոսակցությունները չափազանց վտանգավոր սադրիչ գնահատական են»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ