News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն ընկերների երկիր է, որտեղ կարելի է խոսել վստահության եւ փոխըմբռնման բառերով: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, օլիմպիական եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան:

Նշենք, որ կողմերը երկար ժամանակ քննարկում էին, թե նիստի արդյունքում ընդունվելիք հուշագրում որքան ուղղակի պետք է լինեն Հայոց ցեղասպանության մասին կետի ձեւակերպումները: Հարցին, ինչպե՞ս անել՝ սայթաքուն իրավիճակում ոտքի վրա մնալու եւ առաջ շարժվելու համար, ճանաչված գեղասահորդը պատասխանեց. «Ես այս իրավիճակն այդպիսին չէի կոչի: Պատահական չէ, որ երբ վստահում ես, խոսում ես առանց ավելորդ դիվանագիտության, այլ բարձրացնում եւ լուծում ես հարցերը: Միասին մենք ապագա հաղթանակների հիմքն ենք դնում, այլ ոչ թե պարզապես սահում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ