News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր՝ մարտի 28-ին, «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ դանակահարված՝ կառույցի անդամներից Հրաչիկ Միրզոյանի ծանր կայուն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ նա գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ Հրաչիկ Միրզոյանի մոտ դանակահարությունից հետո ներքին արյունահոսություն էր սկսվել: Նրան Գյումրիի թատերական հրապարակից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ հեռացրել էին նրա փայծաղը։

Նշենք, որ հիմնադիր խորհրդարանի անդամներն արդեն հասել են Երեւան: Մայրաքաղաքի ճանապարհին անհայտ անձինք ավտոմեքենաներից ընթացքի մեջ ձվերով հարվածել են «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան մեքենաներին։

Ազատան գյուղի մոտ էլ անհայտ անձինք քարկոծել էին Գյումրիի հանրահավաքից հետո Երեւան վերադարձող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան վերջին երկու մեքենաները։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ