News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում մարտի 28-ին, «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ կառույցի անդամներից Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու փաստով քրգործ է հարուցվել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, քրգործը հարուցվել է Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։

Նշենք, որ Միրզոյանը գտնվում է  Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր կայուն է։ Հրաչիկ Միրզոյանի մոտ դանակահարությունից հետո ներքին արյունահոսություն էր սկսվել: Նրան Գյումրիի թատերական հրապարակից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ հեռացրել էին նրա փայծաղը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանին։ «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։

Տպել
Ամենաշատ