News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եմենի մայրաքաղաք Սանայում կոալիցիոն ուժերի կողմից հասցված օդային հարվածների հետեւանքով շարքից դուրս է բերվել օդանավակայանը: Այս մասին գրում է AFP-ն: «Օդային հարվածները շարքից հանել են Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով երկրի քաղավիացիայի աշխատակազմում ունեցած իր աղբյուրները:

Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների միջազգային կոալիցիան Եմենում մարտի 26-ի գիշերը ռազմական գործողություններ էր սկսել ապստամբ հուսիների դեմ, որոնք իրենց վերահսկողության տակ են պահում երկրի մեծ մասը:

Մարտի 28-ին հայտնի էր դարձել որ կոալիցիոն ուժերը ոչնչացրել են Սանայում ապստամբների գրաված ռազմական պահեստը, որտեղ ենթադրաբար պահվում էին բալիստիկ հրթիռներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ