News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սինգապուրում ընթանում է երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի վերջին հրաժեշտի արարողությունը: Հանրապետության վարչապետ, Սինգապուրի «հիմնադրի» ավագ որդի Լի Սյան Լուն, հրաժեշտ տալով հորը, հայտարարել է, որ Լի Կուան Յուն իսկական մարտիկ էր եւ անսպառ էներգիայի աղբյուր, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ առաջին վարչապետը պաշտպանեց իր ազգը վտանգավոր եւ փոփոխվող ախարհում՝ երկու հետեւակային գումարտակից եւ մեկ փայտե նավից ստեղծելով զինված ուժեր: «Նա հիմնեց իսկական բանակ եւ իր անձնական օրինակով համոզեց սինգապուրցիներին իրենց երեխաներին ուղարկել զիվորական ծառայության: Նա մեզ վստահություն էր ներշնչում՝ առաջ գնալ դեպի անորոշ ապագան: Նա երբեք չէր փախչում դառը ճշմարտությունից: Լի Կուան Յուն իսկական մարտիկ էր հատկապես ճգնաժամի տարիներին, երբ ամեն բան անհույս էր թվում: Նա անսպառ էներգիայի աղբյուր էր եւ ամեն ինչ իր ձեռքում էր կենտրոնացնում»,- հայտարարել է Լի Սիյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ