News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեթեւ շարժիչանի ինքնթաիռով Երկիր մոլորակը 20 ամսվա ընթացքում շրջանցելու փորձ կատարած շվեյցարացի օդաչուն մարտի 28-ին վթարի է ենթարկվել Էկվադորի կենտրոնական հատվածում: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:

62-ամյա Էրիկ Գիլլուն վթարի էր ենթարկվել Լատակունգայի օդնավակայանից օդ բարձրանալուց հետո: Նրա ինքանթիռը բախվել էր Կոտոպակսի հրաբխի լանջերին:

Գիլլուն իր օդանավով անցել էր Եվրոպայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներով: Հարավային Ամերիկայում նա թռիչքներ էր իրականացրել Պերուում, Բոլիվիայում, Չիլիում, Արգենտինայում եւ Բրազիլիայում, գրում է Gazeta-ն:

Ճանապարհորդը որոշել էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ավիավթարում զոհված ընկերոջ հիշատակին: Թռիչքներից ստացվող հասույթը Գիլլուն տրամադրում էր բարեգործության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ