Air Canada ավիաընկերության Airbus A-320 ուղեւորատար ինքնաթիռը դուրս է եկել Գալիֆաքս քաղաքի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց: Այս մասին գրում է Associated Press-ը: Միջադեպի հետեւանքով 25 մարդ հոսպիտալացվել է թեթեւ վասվածքներով:
Մարտի 28-ի երեկոյան Տորոնտոյից դուրս եկած AC624 (Airbus А-320) օդանավում եղել է 132 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ: Միջադեպի հնարավոր պատճառների շարքում նշվում է վատ տեսանելիությունը: Վթարի պահին օդանավակայանում աջատվել էր էլեկտրականությունը, գրում է Lenta-ն: Օդանավում գտնվող գործարար Մայք Մագնուսը նշել է, որ օդանավը կարող էր վնասել էլեկտրահաղորդակցման լարերը, ինչի հետեւանով անջատվել էր օդանավակայանի էլեկտրասնուցումը: