Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին երկրի նախկին ղեկավարի որդուն ազատել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտոնական անձանց: Ահմեդ Ալի Սալեհն ու նրա հայրը՝ Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը մեծ հեղինակություն են վայելում ապստամբ հուսիներին աջակցող զորքերի շրջանում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի մյուս երկրների կոլաիցիոն ուժերը Եմենում մարտական գործողություններ են իրականացնում ապստամբ հուսիների դեմ, որոնք իրենց վերահսկողության տակ են պահում Եմենի մեծ մասը: