Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320-ի ուղեւորները վթարից 5 րոպե առաջ սկսել էին գոռալ: Այս մասին են վկայում Bild պարբերականում հրապարակված «սեւ արկղերի» ձայնագրությունները:
Համաձայն սղագրության՝ ժամը 10:35-ի սահմաններում ձայնագրությունների հետին պլանում լսվում են ուղեւորների գոռոցներն ու «օդաչուի խցիկի դռանը հասցվող մետաղական հարվածների ձայներ», գրում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիական Ալպերում կործանված օդանավի ուղեւորները մինչեւ վերջին պահը տեղյակ չեն եղել վթարի մասին: Մարսելի դատախազ Բորիս Ռոբենը հայտարարել էր, որ նրանց մահը վրա է հասել վայրկենապես: