News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պեկինի համալսարանի,Մաքս Պլանկի ընկերության եւ ԱՄՆ ու ԵՄ գիտական շրջանակների մասնագետները փորձնական ճանապարհով մի խումբ մարդկանց շրջանում ի հայտ են բերել առաջնորդի հատկություններով օժտված մարդկանց եւ պարզել, թե ինչպես են նրանք կարողանում գրավել հանրության ուշադրությունը: Հետազոտության նպատակն է եղել առաջնորդի հատկություններով օժտված մարդկանց մոտ ի հայտ բերել գլխուղեղի առանձնահատուկ ակտիվություն: Պարզվել է, որ նման մարդկանց ուղեղը արագ է ընկալում զրուցակցի տրամադրությունը եւ դրանով գրավում է նրա ուշադրությունը:

Մասնակիցներից յուրաքանչյուրին կցված է եղել հաղորդիչ, որը սքանավորել է գլխուղեղի գործունեությունը եւ առանձնացրել խմբի առաջնորդին: Բացի այդ, պարզվել է, որ առաջնորդները կարողանում են կատարել այն ժեստերն ու արտասանել այն բառերը, որոնք նրանից սպասում են շրջապատի մարդիկ, գրում է АН-online-ը: Նշենք, որ առաջնորդի հատկություններով օժտված մարդիկ ակտիվորեն օգտվում են ժեստերից եւ արտահայտություններից, որոնք օգնում են ընդհանուր լեզու գտնել այլ մարդկանց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ