News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հավելյալ մեկ շաբաթ արձակուրդի ընթացքում բաց թողնված ուսումնական նյութերը կլրացվեն շաբաթ օրերի կամ լրացուցիչ ժամերի հաշվին:

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:

Ավարտվեցին գարնանային արձակուրդները, որոնք այս տարի հարկադրված ավելի երկար տեւեցին:

Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:

Մաղթում եմ բոլորիդ բարձր առաջադիմություն եւ քաջառողջություն»,- նշել է նախարարը:

Տպել
Ամենաշատ