News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՀԲԸՄ-88» համաժողովի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ մասնակիցների, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրաքի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հայ համայնքները։

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից հայտնում են, թե խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում եւ կարեւորել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «ՀԲԸՄ-զրուցներ» խորագիրը կրող համահայկական համաժողովն Երեւանում անցկացնելու ու ծրագրում Արցախն ընդգրկելու հերթական նախաձեռնությունը:

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Արցախի հանրային-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, առաջնագծում տիրող իրավիճակի եւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքի հայրենակիցները հետաքրքրվել են Արցախի կրթական համակարգին, մասնագետների ապահովվածության եւ երկրի կենսագործունեության այլ ոլորտներին առնչվող խնդիրներով:

Տպել
Ամենաշատ