News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ.Նժդեհի եւ Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34VN506 (վարորդ՝ Հ. Մ., ծնվ 1979թ.) ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 01TO139 պ/հ (վարորդ՝ Բ. Հ.) ավտոմեքենային, այնուհետ «ՎԱԶ-2107» մակնիշի 179OV61 պ/հ ավտոմեքենային, իսկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի 26UL910 պ/հ (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարների եւ շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով Հ. Մ.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ