News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները այսօր՝ մարտի 30-ին, նվազում են, չնայած Եմենում առկա ճգնաժամին: Այդ մասին են վկայում տորգերի տվյալները:

Երեւանի ժամանակով 07.30-ի դրությամբ, Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,76 տոկոսով՝ հասնելով 55,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,64 տոկոսով՝ հասնելով 48, 07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Եմենում հինգշաբթի օրվանից միջազգային ռազմական գործողություն է սկսվել, որին մասնակցում են մի շարք արաբական երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Կոալիցիան շարունակում է հարվածներ հասցնել հուսի ապստամբների դիրքերին,. Որոնք հունվարին գրավել են մայրաքաղաք Սանայում պետական հաստատությունները եւ ստիպել երկրի նախագահին հրաժարական տալ: Շիա հուսիները քաղաքական բարեփոխումներ են սկսել, հաղորդում է «ՌԻա նովոստին»:

Դոլարի փոխարժեքի ամրացումն այլ արժույթների նկատմամբ, որոշակի ճնշում է գործում նավթի գների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ