ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: